
«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է ճանաչվել «Միսս Տիեզերք» Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն:
Հաղթողը թագը ստացել է իր նախորդից՝ ծնունդով Մեքսիկայից Անդրեա Մեսայից։ Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչն է։ Մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ աշխարհի 80 երկրներից, այդ թվում՝ Հայաստանիվ։
Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի նշում էր իր 70-ամյակը, տեղի ունեցավ Իսրայելի Էյլաթ առողջարանային քաղաքում։
Միսս Տիեզերք այս երկրում առաջին անգամ էր ընթանում:
Ավելի վաղ Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովը ասել էր, որ «Միսս Տիեզերք» մրցույթում ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, չնայած նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը։
Հիշեցնենք, միջազգային այս մրցույթում Հայաստանը ներկայացնում էր «Միսս Աշխարհ Արմենիա» և «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթող Նանե Ավետիսյանը:
Հայկական Ժամանակ