«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է այս մրցաշրջանում թիմի անհաջողությունների մասին։ 

«Ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, որ սա առաջին տարին է առանց Մեսսիի։ Մենք հրաժեշտ տվեցինք աշխարհի լավագույն խաղացողին։ Դա այդքան էլ հեշտ չէ։

Այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք Չավիին, որը ծանոթ է «Բարսայի» մթնոլորտին և ոճին: Սա նշանակում է, որ Չավին վստահում է իր սաներին, քանի որ ինքն էլ է դուրս եկել մեր ակադեմիայից և հասել այն առաջին թիմին, որի կազմում դարձել է մեծ չեմպիոն։ Որպես մարզիչ՝  նա գիտի «Բարսայի» ոճն ու փիլիսոփայությունը։

Դա հեշտ գործ չէ, քանի որ բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլը ժամանակ չի տալիս։ Մենք ընդունում ենք սա։ Կարճաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ է երիտասարդների մի խառնուրդ փորձառու խաղացողներով: Նրանք բոլորը պետք է դասակարգային լինեն: «Բարսայի» նման ակումբում նրանք գիտեն, թե ինչպես վարվեն ճնշման հետ»,- ասել է Լապորտան Tuttosport-ին տված հարցազրույցում:

861