Իսպանական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով. այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

Նշվում է, որ Լապորտան շփում է ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ։ Նա իրեն լավ է զգում և հիվանդությունը տանում է առանց սիպտոմների։ 

Լապորտան հիվանդության պատճառով չի գնալու Լինարես և Գրանադու, որտեղ «Բարսելոնան» կանցկացնի առաջիկա երկու խաղերը՝ հունվարի 5-ին և 8-ին։ 

645