
«ՏաԹևերը» ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» անվանակարգում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 11 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, այս համաշխարհային մակարդակի մրցանակի շնորհիվ կարող է գրանցել նորանոր ձեռբերումներ և հաջողությամբ շարունակել միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի և Տաթևի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները։
Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Տաթևի վանական համալիրը և «ՏաԹևեր» ճոպանուղին Հայաստանի և տարածաշրջանի համար հանդիսանում են առաջնակարգ և նշանակալի զբոսաշրջային ուղղություն, իսկ «Տաթևեր» ճոպանուղին համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին։
Համագործակցությունը «World Travel Awards»-ի հետ մերկնարկել էր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը ս․թ․ հունիսին, որի շրջանակում կնքվել էր համագործակցության պայմանագիր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։
ՏաԹևեր՝ http://ow.ly/vRkZ50HbQXY
Հայաստան՝ http://ow.ly/2KIH50HbRm6