
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունենում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Ակնկալվում է, որ առաջնորդները կամփոփեն Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները 2021 թվականին, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջ և կքննարկեն համագործակցության արդյունավետության բարձրացման և կազմակերպության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցառումները։ Գագաթնաժողովի շրջանակում ընդհանուր ժողովից բացի, կարող են տեղի ունենալ նաև անհատական զրույցներ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այս միջոցառման ընթացքում զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Առայժմ երկկողմ հանդիպման մասին խոսք չկա, բայց ոչ պաշտոնական հանդիպում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանը։