Ամանորյա օրերին հայկական սեղանները միշտ լցված են համեղ տնական ուտեստներով։ Սակայն այս օրերին մենք հաճախ ենք լսում ստամոքսի խանգարման, աղիքային եւ ալկոհոլային թունավորման դեպքերի մասին։

Araratnews.am -ը կապ հաստատեց Երեւանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ՝ պարզելու, թե դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը ստամոքսի խանգարման, աղիքային եւ ալկոհոլային թունավորման քանի դեպք է արձանագրվել Երեւանում։

«Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը Երեւանում ստամոքսի խանգարման, աղիքային եւ ալկոհոլային թունավորման հետ կապված շտապ օգնության ոչ մի կանչ չի գրանցվել՝ դեպքեր չեն եղել»,- ասաց Ստեփանյանը։

Շտապ բուժօգնության ծառայության տնօրենի խոսքով սովորաբար նման դեպքեր շատ չեն լինում, բայց տոնական օրերին այդպիսիք առհասարակ չեն գրանցվել։

Մարիամ Գևորգյան

331