Տանը պատրաստում և իրացնում էր ալկոհոլային խմիչքներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 67-ամյա բնակիչը առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 67-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:
Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 67-ամյա տղամարդու՝ Անդրանիկի փողոցում գտնվող տան նկուղում հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված 1680 լիտր գինի և 411 լիտր օղի:
Կատարվում է նախաքննություն:
18 Փետրվար, 2026 17:27
292
Բացահայտվել է ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք
12 Փետրվար, 2026 12:03
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ. տեսանյութ
16 Օգոստոս, 2025 12:38
Ալկոհոլային կախվածության համախտանիշը ծանր քրոնիկ հիվանդություն է
08 Մայիս, 2024 21:13
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ. տեսանյութ
16 Օգոստոս, 2025 12:38
Էջմիածնում կասեցվել է ոգելից խմիչքների ապօրինի երկարամյա արտադրություն
30 Դեկտեմբեր, 2024 12:59
Չինացի գիտնականները նշել են այն ալկոհոլային խմիչքները, որոնք պաշտպանում են Covid-ով վարակվելուց
25 Հունվար, 2022 19:30