Ամբողջ աշխարհի եզդիներն այս օրերին համախմբվում են հանուն իրենց ազգային ինքնության պահպանման: Այս գաղափարախոսությունը առաջ է բերել «Միասնության նախագիծ» եզդիական շարժումը, որին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն եզդիների ճակատագրի և պատմական ժառանգության նկատմամբ: Պետք է ընդամենը լրացնել համապատասխան հայտը, որը տեղադրված է https://yezidi.club պաշտոնական կայքում, և ուղարկել այն։

 

Եզդիները պատմականորեն ինքնավար ժողովուրդ են, ովքեր հայտնվել են Հին Միջագետքի տարածքում՝ Տիգրիսի և Եփրատի գետամեջում: Այդ երկրամասում մոտ յոթ հազար տարի առաջ ապրել են շումերները, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել մարդկության քաղաքակրթության զարգացման գործում: Պատմական փաստերը ցույց են տալիս, որ հենց շումերներն են եզդիների նախնիները, եզդիները որպես հնագույն ժողովուրդ, գենետիկորեն մոտ են Հին Միջագետքի բնակչությանը։

 

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5669434/

Եզդի ժողովուրդը դավանում է միաստվածության ամենահին կրոններից մեկին՝ Շարֆադինին: Եզդիների գլխավոր սրբավայրը, որն հայտնի է աշխարհին «Լալըշ» տաճարն է, որի սուր բրգաձև գմբեթները խորհրդանշում են արևն ու պայծառ ճառագայթներն՝ իբրև համայն աշխարհի խաղաղության նշան:

Այսօր մի շարք գիտնականներ աշխատում են եզդիների պատմությունը վերականգնվելու շուրջ, չնայած որ եզդիների ծագման հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն, քանի որ այն լրջորեն գրեթե չի ուսումնասիրվել։ Պատճառը եզդիների, իբրև անկախ ժողովրդի, պատմության և զարգացման մասին հավաստի աղբյուրների բացակայությունն է, իսկ առկա սակավ աղբյուրներին մուտքն արգելված է: Այս ամենը հանգեցնում է նրան, որ ժամանակակից հետազոտողների մեծամասնության կարծիքները խառն են և նույնիսկ հակասական։

Խնդրահարույց է նաև սուրբ գրերի գրառման և դրանց բովանդակության պահպանման հարցը, որի մեջ արտացոլված է Շարֆադին կրոնական ուսմունքի էությունը։ Շարֆադինը հին կրոն է, նրա ուսումնասիրությունները փակ բնույթ են կրում: Բացի այդ, դարեր շարունակ եզդիները բանավոր են փոխանցել սերունդներին իրենց կրոնական և մշակութային ժառանգությունը, որի պահապաններն ու կրողները եղել են հիմնականում եզդի հոգևորականները՝ փիրերն ու շեխերը։

 

Ամեն տարի օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները նշում են Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 2014 թվականին այս օրը եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվեց հերթական ցեղասպանություն՝ այս անգամ Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքում։ Եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչել են ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Հայաստանը։ Եվ չնայած եզդի ժողովրդին ոչնչացնելու անմարդկային փորձերին, նա անձնուրաց պաշտպանում է իր կրոնը՝ Շարֆադինը, հավատարիմ մնում իր հավատքին, սովորույթներին և կրոնական կանոններին։

 

Իրաքում ստեղծվել է Եզդիների Ավագանիների Խորհուրդ՝ պաշտոնական միջպետական ​​և միջազգային համագործակցություն իրականացնելու նպատակով: Այն կոչ է անում աշխարհասփյուռ հայրենակիցներին համախմբվել և անտարբեր չմնալ եզդիների հարցի վերաբերյալ։ Եզդիական յուրաքանչյուր տոհմից ընտրված այս բարձրագույն մարմինը իրավասու է լուծել նման հարցերը միջազգային ասպարեզում։

 

«Եզդիների Ավագանիների Խորհրդի մասին» Հրամանագրի համաձայն՝ Եզդիների Ավագանիների Խորհուրդը իրավունք ունի անդամակցելու միջազգային (ոչ կառավարական) միավորումներին, պահպանել անմիջական միջազգային կապեր և հարաբերություններ Նախածին Տոհմերի, Աստծո ժողովուրդների և ուրիշ ժողովուրդների ու ազգերի Ավագանիների հետ՝ հանուն ընդհանուր բարօրության և բարգավաճման: Եզդիների Ավագանիների Խորհուրդը առաջարկում է նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվող յուրաքանչյուր տոհմի եզդիներին իրենց թեկնածությունն առաջադրել՝ անդամագրվելու միասնական բարձրագույն մարմնին։ Եզդիների Ավագանիների Խորհրդի անդամ կարող են լինել համագումարում ընտրված թե տղամարդիկ թե կանայքԵզդիների Ավագանիների Խորհրդի մասին» Հրամանագիր)։

Նշենք նաև, որ այսօր եզդիները՝ հիմնվելով առկա պատմական արխիվային փաստաթղթերի վրա, ունեն բոլոր հիմքերը, որպեսզի աշխարհը ճանաչի իրենց պատմական հայրենիքը:

 

698