Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք որևէ կերպ չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցերում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի պաշտպանել իր տարածքը, ինքնիշխանությունը և ժողովրդին։ Այդ մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է այս ագրեսիայի ակտը ամենախիստ ձևով։ ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներ միջազգային իրավունքի աննախադեպ և ակնհայտ խախտում է։ Այս ռազմատենչ կառավարությունը, որը խախտում է օրենքները, կրում է այս ագրեսիայի վտանգավոր հետևանքների և պատճառված վնասի լիակատար պատասխանատվությունը», - ասել է նախարարը։

Իր ելույթի մեկ այլ մասում Արաղչին, նշելով, որ Ռուսաստանը Իրանի բարեկամ երկիր է, և որ երկու երկրների միջև կան ռազմավարական գործընկերային հարաբերություններ, հայտարարել է Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի մասին։ «Այսօր երեկոյան ես մեկնում եմ Մոսկվա, որտեղ կհանդիպեմ նախագահ Պուտինի հետ», - ասել է նախարարը։ «Վաղը ես լուրջ խորհրդակցություններ կանցկացնեմ նախագահ Պուտինի հետ, և մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կշարունակվեն»,- նշել է Արաղչին։

183