Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյուքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (քաղաք Գյումրի):
Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումներն ու գործիքները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, իսկ հումքը և մյուս բաղադրիչները՝ դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
19 Հունվար, 2022 22:52
552
Լատվիայում հայտնաբերված թունաքիմիկատով թեյը Հայաստանից չէ․ ՍԱՏՄ հայտարարությունը
19 Հոկտեմբեր, 2026 22:43
Լատվիան վտանգավոր պեստիցիդներով կանաչ թեյի խմբաքանակը ներկայացրել է որպես հայկական. տեղեկատվությունը սխալ է
19 Հոկտեմբեր, 2026 11:57
Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
14 Հոկտեմբեր, 2026 17:20