Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգը՝ ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության։

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգերին վերաբերող հարցեր։ Ավելին, Թուրքիայի նախագահը վերահաստատել է իր շնորհավորանքները Ադրբեջանին ​​անկախության 35-ամյակի կապակցությամբ և հրավիրել նախագահ Իլհամ Ալիևին Անկարայում կայանալիք Թուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին»,- ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի հասնել ավելի բարձր մակարդակի։ Ալիևն իր հերթին նշել է, որ Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ։

Զրույցը տեղի է ունեցել երկու երկրների միջև հարաբերություններում լարվածության ֆոնին՝ Ադրբեջանում հանրակրթական դպրոցների աշակերտների համար դպրոցական համազգեստի կանոնակարգի ներդրումից հետո։

57