Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հրապարակվել է անվտանգության զգուշացում՝ կայքերի սեփականատերերի և կիբեռանվտանգության թիմերի համար:
«AM-CERT-ը միանում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի և այլ տարածաշրջանների կիբեռանվտանգության մարմինների նախազգուշացմանը՝ PHP ծրագրավորման լեզվում հայտնաբերված երկու կրիտիկական խոցելիության վերաբերյալ։
PHP-ն լայնորեն կիրառվում է կայքերի և առցանց ծառայությունների, այդ թվում՝ WordPress, Nextcloud, Roundcube և Moodle հարթակների աշխատանքում։
Այս խոցելիությունները կարող են oգտագործվել սերվերում հեռակա կարգով վնասակար կոդ գործարկելու նպատակով և այդ միջոցով գողանալ տվյալներ, անջատել կայքը կամ հասանելիություն ստանալ կազմակերպության ցանցին։
Ի՞նչ անել։
- Նույնականացրեք ձեր ցանցում առկա PHP-ով աշխատող համակարգերը։
- Հնարավորինս շուտ տեղադրեք անվտանգության վերջին թարմացումները կամ սահմանափակեք վեբ կայքի հասանելիությունը համացանցից (https://www.php.net/archive/2026.php):
- Մշտադիտարկեք ձեր կայքի անվտանգության լոգերը՝ կասկածելի ակտիվությունը հայտնաբերելու նպատակով։
- Եթե ձեր կայքը սպասարկում է այլ ծրագրավորող կամ հոսթինգ ընկերություն, ապա համոզվեք, որ նրանք տեղյակ են այս զգուշացման մասին։
- Եթե պարզապես այցելում եք կայքեր՝ քայլեր ձեռնարկելու կարիք չկա։
Եթե ձեր համակարգում նկատել եք կասկածելի ակտիվություն, կարող եք այդ մասին հաղորդել AM-CERT-ին՝ հետևելով https://am-cert.am/report էջում նշված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: