ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածում, որտեղ ներխուժել է ադրբեջանական ԶՈւ-ն, դուրսբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում
Ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի սուվերեն տարածքում խորացման կամ սուվերեն տարածք ներթափանցման փորձերի կանխման համար գործադրված են ՀԱՊԿ և երկկողմ այլ մեխանիզմներ, քան անմիջապես զինվորական միջամտությունն է: Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե քայլեր իրականացվե՞լ են ադրբեջանական ԶՈւ-ի՝ Հայաստան ներխուժումը կասեցնելու, նրանց ՀՀ-ի տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ:
«Այն հատվածում, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, դուրսբերման ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- վստահեցրեց Միրզոյանը:
19 Հունվար, 2022 23:16
572
Չի լինելու երրորդ կողմ․ բեք օֆիսում նստած է լինելու մեր սահմանապահը. Միրզոյան
21 Հոկտեմբեր, 2026 17:00
Բոլոր իրավիճակներում TRIPP-ի կառուցման տարածքների վրա ՀՀ-ն պահպանում է իր լիարժեք իրավազորությունը
21 Հոկտեմբեր, 2026 15:09
Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, ո՞նց ուղարկենք ՍԴ. Միրզոյան
21 Հոկտեմբեր, 2026 14:37