ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ իբր «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու» դեպքում «Հյուսիսային հոսք 2» գազատարը կդադարեցվի, այս նախագծին «վերջ կդրվի»։

Այսպիսի հայտարարություն ԱՄՆ նախագահը արել է փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։ Ելույթի տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

«Եթե Ռուսաստանը ներխուժի, այսինքն տանկերը կամ զորքերը եթե կրկին հատեն Ուկրաինայի սահմանը, ապա «Հյուսիսային հոսք 2»-ն այլևս չի լինի։ Մենք դրան վերջ կտանք»,- ասել է Բայդենը։
Այն հարցին, թե ինչպես է դա գործնականում իրականացվելու, հաշվի առնելով, որ  նախագիծը վերահսկվում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ Գերմանիայի և Ռուսաստանի կողմից, նախագահը չի մանրամասնել։

«Կանենք, խոստանում եմ ձեզ, կարող ենք»,- վստահեցրել է նա։
Միևնույն ժամանակ Բայդենը որոշել է հանգստացնել եվրոպացի սպառողներին և խոստացել է, որ ԱՄՆ-ը կկարողանա փոխհատուցել Եվրոպային իր հեղուկ գազի մատակարարմամբ։

907