
ԱՄՆ-ը շարունակում է իր հակառուսական հռետորաբանությունը։ Կոնգրեսի լսումների ժամանակ ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչ առաջադրված Ջուլիեն Սմիթը հայտարարել է, որ Ռուսաստանը տեսանելի հեռանկարում մնում է ՆԱՏՕ-ի խոշորագույն ռազմական սպառնալիքը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ագրեսիան շարունակվում է, և իրենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկեն բոլոր գործողությունների համար։
Ներկայացուցիչը խոսել է նաև «Հյուսիսային հոսք-2»-ի մասին՝ խոստանալով պաշտոնի հաստատման դեպքում աշխատել Ամերիկայի դաշնակիցների ու գործընկերների հետ՝ գազատարի՝ ԱՄՆ-ի համար անցանկալի հետևանքների չեզոքացման ուղղությամբ։ Նա գազատարի կառուցումն անվանել է վատ գործարք և աշխարհաքաղաքական նախագիծ, որը խաթարում է Եվրոպայի և առաջին հեթին՝ Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը։
Չնայած նրան, որ Արևմուտքը իր հիմնական թշնամի է համարում Ռուսաստանին, սակայն «ներսում» ևս հանգիստ չէ։ Նոր լարվածություն է հասունանում Ֆրանսիայի և Ավստրիայի մեջև։ Այն կապված է Ավստրիայի կողմից ֆրանսիական Naval Group ընկերության հետ պայմանագրի խզման հետ։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ դա «թիկունքից հարված» է, և սպասում է բացատրության, այդ թվում՝ ԱՄՆ-ից։