Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, Բաքուն հրապարակել է Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը։  Սակայն  ավելի վաղ հայտնել էինք, որ  Հայաստանը դիմում է Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին ՀՀ  ԱԳՆ հայտարարություն է տարածել 

Փաստացի ստացվում է, որ

  • Հայաստանը, պատասխանելով Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկին, նախատեսում է կարգավորման գործընթացը տեղափոխել միջազգային հարթակ և որպես միջնորդ ներգրավել Մինսկի խմբին։
  • Քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանը նպատակահարմար է գտնում գործընթացը իրականացնել միջազգային հարթակում՝ միջնորդների ներգրավմամբ։
  • Հայաստանը չի մերժում Ադրբեջանի առաջարկները, պարզապես դրանց շուրջ հետագա բանակցությունները պատկերացնում է Մինսկի խմբի ձևաչափում՝ համանախագահող Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ։
  • ՀՀ ԱԳՆ կողմից Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա հղում կատարելը նպատակ ունի վերահաստատել, որ Հայաստանը չի պատրաստվում անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին միջազգային փաստաթղթերի դրույթները և ապագա բանակցություններում կողմնորոշվել միայն տարածքային ամբողջականության սկզբունքով։

Ադրբջանի ներկայացրած 5 կետերի մասին

 

  • Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ Ադրբեջանի առաջարկած 5 կետերին, որոնք բխում են միջազգային իրավունքի դրույթներից։ Սակայն պետք չէ անտեսել միջազգային իրավունքի այն դրույթները, որոնք կարող են չհամընկնել այս կամ այն կողմի շահերին։
  • Հայաստանը երբեք տարածքային հավակնություններ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ և ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը պետք է դիտարկել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցից առանձին։
  • Հայաստանը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին և չի ներկայացնելու։
  • Հայաստանը կողմ է ինչպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկին, այնպես էլ՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ինչի մասին Հայաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է։

Աղբյուր ՝  ArmeniaNews 

1447