Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները շարունակել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսակետների փոխանակումը:

Մակրոնի արտահայտած մտահոգություններին արձագանքելով` ՌԴ նախագահը կրկին ընդգծել է, որ ռազմական գործողության ընթացքում ռուսական ԶՈւ-ն անում է ամեն ինչ` խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու համար, այդ թվում` կազմակերպում է հումանիտար միջանցքներ նրանց անվտանգ ելքի համար:

Զրույցի ընթացքում Պուտինը ուշադրություն է հրավիրել Դոնբասի քաղաքների զանգվածային հրթիռակոծումներին ու հրետակոծումներին: Պուտինն ու Մակրոնը նաև քննարկել են ռուս-ուկրաինական բանակցություններում առկա իրադրությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:

615