Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրին «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղևորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան:

Ոստիկանների ջանքերով ուղևորը և վարորդը բերման ենթարկվեցին:

Ոստիկանությունում պարզվեց, որ նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր:

Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

679