Ինչպես է Սու-34 ինքնաթիռը երկնքում նկարում Z տառը, ապա հարվածում Ուկարինայի ԶՈՒ պահեստին․ տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել է Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման ընթացքից։
«ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի անձնակազմերը ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտները և զինտեխնիկան: Պարզված ցամաքային թիրախների գործնական ռմբակոծումն իրականացվել է միջին բարձրություններից, իսկ զենքի պահեստները խոցվել են ճշգրիտ հարվածով։ Առաջադրանքը կատարելուց հետո ռմբակոծիչները վերադարձել են իրենց հայրենի օդանավակայաններ»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ռմբակոծիչները թռչում թռիչքուղուց, այնուհետև երկնքում պատկերում Z տառը և ապա հարվածում զինապահեստներին։
24 Մարտ, 2022 17:30
4846