
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։
«Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման և առևտրի վրա։ Մեծ շաբաթ է սպասվում», – գրել է ամերիկացի առաջնորդը իր Truth Social ցանցում։
Ավելի վաղ Պուտինը Կիևի իշխանություններին առաջարկել էր առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականի վերջին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Նա համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է Կրեմլում լրագրողների հետ զրույցում: Առաջարկվում է բանակցությունները սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։