Ֆրանսիան կվերսկսի ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը

Ֆրանսիան ապրիլի 1-ից կվերսկսի բոլոր կատեգորիաների, այդ թվում՝ տուրիստական վիզաների տրամադրումը, և վիզայի համար դիմելիս պատվաստման վկայականն այլևս չի պահանջվում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ֆրանսիայի վիզաների կենտրոնում։
«Ապրիլի 1-ից բոլորը (նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ֆրանսիական վիզա չեն ունեցել) կարող են դիմել վիզայի համար, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով։ Պատվաստում այլևս չի պահանջվում (վիզաների տրամադրման համար)»,- հայտնել են վիզաների կենտրոնից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան վերսկսել է վիզաների տրամադրումը քաղաքացիների մեծ մասի համար, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացիների հարազատների, Ֆրանսիա սովորելու ժամանած ուսանողների, ինչպես նաև բազմաթիվ մուտքերով վիզաների կրողների համար, որոնց ժամկետը սպառվել էր համաճարակի ժամանակ։
30 Մարտ, 2022 21:01
1905
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան փորձում են մշակել Ուկրաինայի դիրքերն ուժեղացնելու պլան
13 Մարտ, 2025 11:54
Երեք երկիր ցանկանում է զորք ուղարկել Ուկրաինա
26 Փետրվար, 2025 12:28
Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար
01 Հունվար, 2025 19:41
Ռուսաստանը կվերսկսի թռիչքները հինգ երկրների հետ
20 Նոյեմբեր, 2021 19:12