ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 27-30-ն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ կառավարության մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ալի Աքբար Մեհրաբիանի, նավթի նախարար Ջավադ Օուջիի և ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ:

ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման և ներդրումային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան այցի կազմակերպումը:

ԻԻՀ նավթի նախարարի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են գազի և էներգետիկայի ոլորտում երկկողմ և տարածաշրջանային երկարաժամկետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

481