ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում  նվազագույն աշխատավարձը 68 հազարից   80 հազար դրամ դարձնելու  «Հայաստան» խմբակցության նախագծի քննարկումից հետո «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը բոլորին հրավիրեց այսօրվա հանրահավաքին:

«Առաջարկում եմ այսօր ժամը 18:00-ին մասնակցել հանրահավաքին, որը, կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրին ևս առնչվում և վերաբերվում է: Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորվենք, որ չկորցնենք իրար»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նիստը վարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց՝ սուրճ լինելո՞ւ է: «Սուրճը դրանից հետո»,- արձագանքեց Աղվան Վարդանյանը:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ այսօր կազմակերպել էին սուրճ՝ ժամը 18:30-ին իր աշխատասենյակում: «Բայց դուք հանրահավաքի եք»,- ասաց նա, և Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես հանրահավաքի չեմ լինի, կգամ ձեզ մոտ, բայց եթե դուռը փակ եղավ, ներսը մարդ չեղավ…»:

«Բացառվում է, մեր դուռը բաց է»,- հավելեց Հերիքնազ Տիգրանյանը:

621