
Ռուսաստանում Ֆրանսիայի հյուպատոսության տեղեկատվություն է տարածել , որ Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլեւս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր եւ հատուկ հիմնավորումներ: Այդ մասին հետեւում Է Ռուսաստանում այս երկրի հյուպատոսության տեղեկատվությունից:
«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլեւս պետք չի լինի ներկայացնել ՊՌՇ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաեւ այլեւս հարկավոր չԷ միջազգային ուղեւորության հավաստագիր եւ մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,- նշվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել Է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց Է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթեր: Այնտեղ կարելի է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով։