Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան ներկայումս գտնվում է Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների նախապատրաստական փուլում, որոնք ուղղված են Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Թեև իսկապես կա նախնական պայմանավորվածություն, որ մոտ ապագայում նման շփում տեղի կունենա, գործնականում մենք դեռ նախապատրաստական փուլում ենք»,- ասել է դիվանագետը։
Ըստ Ռյաբկովի՝ ռուսական կողմը հույս ունի, որ ԱՄՆ վարչակազմի հետ ինտենսիվ երկխոսությունը կօգնի անդրադառնալ Ուկրաինայում հակամարտության հիմնապատճառներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցությունները նախնական պլանավորված են նոյեմբերի 4-ին։