Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչները կողմ են իրենց առաջնորդ և պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը լուծելու ջանքերի համար: Այս մասին գրել է Hürriyet թերթը: 

«Հրատարակության տվյալներով՝ այս հարցը բարձրացվել է կուսակցության գործկոմի նիստում։ «Մեր նախագահին պետք չէ Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց եթե ժամանակին այն շնորհվել է Օբամային, ապա այն ջանքերի համար, որ Էրդողանը գործադրում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար՝ մեր նախագահը պետք է արժանանա Նոբելյան մրցանակի»,- «Hürriyet»-ը մեջբերում է թուրքական իշխող կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Սունայ Քարամաքին։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աջակցել է Էրդողանին Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությանը։ «Օբաման, որն ըստ էության ոչինչ չարեց, արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի միայն պաղեստինյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի համար»,- ասել է նախարարը՝ հասկացնելով, որ այս մրցանակը խորհրդանշական է։ «Սակայն մեր նախագահն արել է շատ ավելին, ուստի նա արժանի է Նոբելին»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում պարբերականը։

1075