Ս.թ. ապրիլի 13-ին Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալեց Նիդեռլանդների Քրիստենեա-դեմոկրատական կոչ (CDJA) կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:

Ողջույնի խոսքում դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններին։

ՀՀ դեսպանի ելույթի հիմնական հատվածը նվիրված էր 2020 թ . Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային և դրա հետևանքով արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային համակարգին վերաբերող հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին։

Հանդիպումն ավարտվեց ակտիվ երկխոսությամբ, որի ընթացքում Տ. Բալայանը պատասխանեց երիտասարդ քաղաքական գործիչների հարցերին։

743