Արեւմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձեւ» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները, սահմանափակելով, այդ թվում՝ սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները:
Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ տեսնում են, թե ինչպես են գլոբալ, արեւմտյան, առաջին հերթին, ամերիկյան ինտերնետ հարթակները հովհարաձեւ արգելափակում ամբողջ աշխարհում ռուսաստանյան տեղեկատվական ռեսուրսները:
«Նրանք դա անում են ցուցադրաբար, առանց ամաչելու: Օրերս Youtube տեսահոսթինգով սահմանափակվել Է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետեւ նմանօրինակ միջոց Է կիրառվել նաեւ Պետական Դումայի օգտահաշիվի նկատմամբ»,- նշել Է Լավրովը՝ հանդես գալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում: Նա ընդգծել Է, որ նախարարության հրապարակման չհիմնավորված սահմանափակումներ Է իրականացնում նաեւ Twitter-ը։