Կառավարությունը փոփոխություններ կատարեց Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Այսպիսով շահառուներին հնարավորություն կտրվի փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2020-2021 թվականներին ներգրավված վարկերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով գյուղմթերքի մթերումներից ասաց. «Մենք ըստ էության մթերող ընկերություններին ասում ենք խաղողի համար մինչև հուլիսի մեկը, մյուս բանջարաբոստանային մրգերի համար գյուղացիների հետ կնքեք պայմանագիր»,- ասաց նա:

Նա նշեց, որ այստեղ մթերողները որոշակի մրցակցություն պետք է ցուցաբերեն, և պայմանագիրը գյուղացուն կանխատեսելիություն կտա, թե երբ որքան մթերք պետք է մատակարարի և որքան գումար պետք է ստանա: «Այստեղ պետական երաշխիքի որոշակի հատված ենք մտցնում, որոշակի չափանիշներով»,- ասաց նա:

1152