Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ զգալի են։  Այդ վտանգը չի կարելի թերագնահատել, բայց կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը։ Այս մասին երկրի հանրային ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը։
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք ըստ դրա ենք շարժվելու։ Ես չէի ցանկանա, որ այդ ռիսկերը արհեստականորեն ուռճացվեին, չնայած շատ ցանկացողներ կան, այնուամենայնիվ վտանգը լուրջ և իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ արեւմտյան երկրները թույլ չեն տա իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա։

«Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք երրորդ համաշխարհային պատերազմ: Հենց այս համատեքստում են նրանք դիտարկում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, որոնք գրեթե պահանջում են ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինայի կառավարությանը պաշտպանելու համար։ Եվ բոլորը միշտ ասում են, որ զենք կտան, ինչը, իհարկե, նաև կրակի վրա յուղ լցնել է նշանակում, և նրանք ուզում են ստիպել ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին զինվորը այս զենքի մատակարարումներով»,- ասել է Լավրովը։

Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների բոլոր առաջնորդները բացառում են դաշինքի ներգրավումը Ռուսաստանի հետ ուղիղ բախման մեջ, բացառությամբ Լեհաստանի ղեկավարության։

910