ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մինչ այժմ Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի աջակցություն»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի համար մարտահրավեր էր անվանել Չինաստանի կողմից Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը դատապարտելուց հրաժարվելը։

 

752