«Գազպրոմում» կտրուկ մեծացել է ռուսական գազի մատակարարման հայտերի քանակը եվրոպացի ներկրողներից, որոնք սպասում էին պայմանագրային գների նվազմանը: Պայմանագրերից շատերը կապված են շուկայական ինդեքսի հետ, որի գործակիցն ապրիլին եղել է ռեկորդային մակարդակում՝ մոտ 1400 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, իսկ մայիսին նվազել է մինչեւ 1100 դոլարի, գրում է Интерфакс-ը:

Ապրիլին, ինչպես այս տարվա հունվարին, գնորդները նվազագույնի էին հասցրել արտաքին մատակարարների հետ գազի պայմանագրերը: Պայմանագրային գների գործակիցների փոփոխությունը հանգեցրել է ներկրման հայտերի ավելացմանը:

«Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցիկ մատակարարում է իրականացնում՝ ըստ սահմանված ժամանակացույցի եւ եվրոպացի սպառողների հայտերի համաձայն, այսինքն՝ 97,2 մլն խորանարդ մետր մայիսի մեկի դրությամբ: Այս մասի լրագրողներին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

1037