Ապրիլի 30-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցավ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ավանդական ընդունելությունը, որը երկու տարի շարունակ չեղարկվում էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով։ Միջոցառմանը ներկա էին Քիմ Քարդաշյանը և նրա սիրելին՝ Փիթ Դևիդսոնը, որն առաջին անգամ նրա հետ է հայտնվել կարմիր գորգի վրա։
Հեռուստաաստղն ու հումորիստը միասին ներկա էին Քարդաշյանների ընտանիքի նոր ռեալիթի շոուի պրեմիերային, սակայն կարմիր գորգին նրանք միաիսն չէին լուսանկարվել։
Ի դեպ, երեկույթին նաև ներկա էին Դրյու Բերիմորը, Բրուկ Շիլդսը և Միրանդա Քերը ամուսնու՝ Էվան Շպիգելի հետ։
Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքները կազմակերպելու ավանդույթը սկսվել է 1924 թվականին։ Նախագահ Դոնալդ Թրամփը դադարեց մասնացել այս ընթրիքին՝ լրատվամիջոցները որպես «ժողովրդի թշնամի» որակելուց հետո: