Դատաիրավական համակարգում բարեփոխումները ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում, և մենք էլ, որպես կառավարություն, գոհ չենք մեր արձանագրած արդյունքներից և հանրությունն էլ գոհ չէ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դատական համակարգը ինչպես ավանդաբար եղել է՝ ամենացածր վստահություն ունեցող համակարգ, այդպես էլ շարունակում է մնալ: Սակայն մեր նպատակը չպետք է  կորցնենք և պետք է շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ պետք է խոստովանել, որ այդպիսի համակարգ այսօր չունենք և պետք է այդ ուղղությամբ աշխատեն, ինչը հեշտ չէ:

«Պետք է հետևողականորեն շարունակենք այս ուղղությամբ աշխատենք՝ էս գլխից իմանալով, որ դա հեշտ աշխատանք չէ, բայց կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ միջազգային լեգիտիմությունը, ներքին լեգիտիմությունը ապահովելու պրոցեսները և ի վերջո  կարողանալ հաղթահարել այն արմատացած դիմադրությունը, որը մենք տեսել ենք, տեսնում ենք և դեռ էլի որոշ ժամանակ կշարունակենք տեսնել»,- ասաց նա:

994