«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, ամփոփել է երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերն մասին ներկայում հայտնի փաստերը:
Սույն թվականի ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանն է հայտնել նախկինում առողջ, մինչև 10 տարեկան երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքեր մասին: Առաջին դեպքերից շուրջ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ, Եվրոպական Միության 15 երկրներում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145-ը գրանցվել են Միացյալ Թագավորությունում: Հիվանդությանը գրանցվել է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում:
Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգառումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):

Ներկայում գիտնականների կողմից ուսումնասիրվում է հիվանդության առաջաման մի քանի աշխատանքային վարկած.

1. Զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա, ավելի ծանրացնելով սովորական թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա.
ա) ընկալություն վարակի նկատմամբ, պայմանավորված լոքդաունի պատճառով սեզոնային վարակների ցածր հիվանդացությամբ
բ) նախկինում տարված կամ զուգորդված կորոնավիրուսային հիվանդություն
գ) տոքսիններ, դեղեր կամ շրջակա միջավայրի գործոններ

2. Ադենովիրուսային վարակի նոր տեսակ և այլն.
Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է իմանալ, որ դեպքերի հանդիպման հաճախականությունը չափազանց ցածր, դրանց ծագումնաբանության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են և անգամ եթե ադենովիրուսային վարակը ունի դերակատրում հիվանդությունը հավանաբար չունի մարդուց մարդուն փոխանցվող հիվանդության հատկանիշներ:
Այնուամենայնիվ, զգոնություն պահպանելու նպատակով, ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների մոտ վերոնշհալ ախտանշանների առաջացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմել մասնգետներին, ինչպես նաև խստորեն հետևել հիգիենայի կանոններին (ձեռքերի լվածում, ռեսպիրատոր հիգիենա և այլն), որը նպատում են բազմաթիվ վարակների տարածման կանխարգելմանը:

Կարևոր է նաև հետևել պաշտոնական կամ հեղինակավոր աղբյուրներից ստացված տեղեկատվությանը և հիշել, որ սոցիալական ցանցերում հանդիպող հրապարակումները հաճախ չունեն գիտակսն հիմնսվորում, իսկ որոշ դեպքերում ակնհայտ կեղծ են:

Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործնել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները:

636