Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված «Vladimir Dvorkovich Memorial – Aktobe Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման։

Սերգեյը, առանց պարտության ավարտելով մրցաշարը, 9 հնարավորից վաստակել է 6 միավոր, զբաղեցրել 9-րդ մրցանակային տեղը և 25.4 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։

Մրցաշարի ընթացքում Սերգեյը ոչ-ոքի է խաղացել 2684 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի և 2649 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:

90