«Քուվեյթի Պետության քաղաքացիներին ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից»,- այսօր` մարտի 13-ին կայացող Կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է նաեւ սույն որոշումը:

«Քուվեյթի Պետությունը Մերձավոր Արևելքի տնտեսապես զարգացած և կայուն պետություններից է՝ ազգաբնակչության կենսամակարդակի բարձր ցուցանիշով:  Հայաստանը Քուվեյթի հետ վարում է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման քաղաքականություն»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Այս որոշման ընդունումը լուրջ խթան կհանդիսանա նախ և առաջ Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար: Ուստի Քուվեյթի Պետության քաղաքացիները կկարողանան այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

 

917