Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորման զինծառայողները ուսումնանյութական բազայի (ՈՒՆԲ) տարրերն ամբողջությամբ նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի համար:

Մասնագետները տանկային դիրեկտրիսներում, մարտավարական դաշտերում, զորային հրաձգարաններում, ավտոդրոմներում եւ տանկոդրոմներում աշխատանքներ են կատարել: Անց են կացվել մալուխներ, վերականգնվել են թիրախային համալիրները, կատարվել է հատուկ օբյեկտների, մարզասարքերի եւ ՈՒՆԲ համալիրների վերանորոգում:

«Նաև ռազմական ավանների և բարձրլեռնային «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանների տարածքում գտնվող բոլոր ուսումնական դասարաններում և մասնագիտացված շինություններում վերականգնվել է շարժական ուսումնամեթոդական բազան, կատարվել են օդանավակայանի սարքավորումների, կապի համակարգերի սպասարկման և թռիչքուղու ստուգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինժեներական զորքերի մասնագետները սարքավորել են ջրային արգելքները, խրամատները, խանդակները եւ առվափոսերը բարձրլեռնային զորափորձարաններում զորամիավորման անձնակազմի պարապմունքների համար, հաղորդում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը ՝ նշելով, որ բոլոր աշխատանքներն ավարտվել են ժամանակին, եւ Հայաստանում ՀՌՇ-ի միավորումը լիովին պատրաստ է նոր ուսումնական շրջանի մեկնարկին:

721