Բոլոր հունական ընկերությունները, որոնք ներկրում են ռուսական գազ, անցել են «Գազպրոմին» վճարելու նոր ընթացակարգին, որի արդյունքում մատակարարումների ընդհատում չի լինի։
«Բոլոր հունական գնորդ ընկերություններն անցել են ռուբլով վճարմանը»,- նշել է հունական աղբյուրը։

Երկրում կան երեք հիմնական ներկրող՝ DEPA Commerce-ն, Mytilineos-ն, Prometheus Gas-ը։ Ռուսաստանից մատակարարումները կազմում են ներմուծման 45%-55%-ը՝ կախված սեզոնից: Փորձագետների կարծիքով՝ առաջիկա տարիներին հնարավոր չի լինի ռուսական գազը փոխարինել այլ աղբյուրներով։
«Ապրիլյան գազի մատակարարումների վճարման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Ուստի անհրաժեշտ է, որ գումարը մայիսի 23-ին մուտքագրվի հատուկ հաշվին։ Ռուբլու վերածելու և մի հաշվից մյուսը գումար փոխանցելու համար պահանջվում է երկու օր»,- պարզաբանել է աղբյուրը։

1038