Տեխասի հարավում տարրական դպրոցում հրաձգության հետեւանքով զոհվել է 21 մարդ, որոնցից 19-ը՝ երեխաներ։ Սա 10 տարի առաջ Սենդի Հուկի ժամանակներից ի վեր երկրում դպրոցական ամենաողբերգական սպանության դեպքն է:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 18-ամյա զինված տղամարդը՝ Սալվադոր Ռամոսը, կրակ է բացել Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում։ Սպանությունից առաջ նա գնդակահարել է իր տատիկին, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Այնուհետև Ռամոսը դպրոցի շենք է մտել և անկանոն կրակոցներ արձակել աշակերտների ու ուսուցիչների ուղղությամբ։ Ոստիկանությունը հայտնում է, որ նա փախել է դեպքի վայրից, սակայն ավտոմեքենան բախվել է Ուվալդ քաղաքի Ռոբբա տարրական դպրոցի մոտ՝ Սան Անտոնիոյից մոտ 80 կմ հեռավորության վրա: Դեպքի վայր ժամանած իրավապահները փոխհրաձգության մեջ են մտել հարձակվողի հետ, և 18-ամյա տղամարդը սպանվել է, վիրավորվել է առնվազն երկու իրավապահ։

Քաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Փիթ Արեդոնդոն ասել է, որ Ռամոսը գործել է միայնակ: Նրա արարքի դրդապատճառները դեռ պարզ չեն։

Ըստ CNN-ի՝ դեպքից երեք օր առաջ Instagram-ի իր էջում հրապարակվել են AR-15 կիսաավտոմատ ինքնաձիգների լուսանկարներ, որոնք ենթադրաբար կապված են կրակողի հետ։ Ենթադրաբար նա դրանք ձեռք է բերել իր 18-ամյակի կապակցությամբ։


 

743