ԱՄՆ-ը ցանկանում է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար՝ արհեստականորեն արգելելով դոլարով վճարումները Ռուսաստանի Դաշնության արտաքին պարտքի սպասարկման համար, սակայն Ռուսաստանը վճարումները կկատարի ռուբլով, երկիրն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Առաջինը՝ մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները վճարումների համար, երկրորդը՝ մենք կվճարենք ռուբլով: Սա Միացյալ Նահանգների իմաստալից ընտրությունն է: Նրանք իրենք են արգելել դոլարով վճարումները: Այսօր ռուբլին զգալիորեն ամրապնդվել է, և այս առումով մենք լավ շուկայական իրավիճակ ունենք»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով, Ռուսաստանի այս որոշումը կայացվել է ի պատասխան այն մարտահրավերների, որոնք ԱՄՆ-ը ցանկանում է դնել երկրի առջեւ՝ չերկարացնելով Ռուսաստանի արտաքին պարտքի սպասարկման լիցենզիան։

 

783