Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը ռինգ դուրս եկավ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և վստահ հաղթանակ տոնեց բուլղար Քրիստիան Ստեֆանով Դմիտրովի նկատմամբ։ 

Առաջին մենամարտից հետո լրագրողների հետ զրույցում Ռաֆայելը կիսվեց տպավորություններով․ «Քանի որ մեր տանն ենք և մեր պատերի տակ՝ ոգևորվածությունը ավելի շատ է։ Սակայն փորձի պակասից խանգարում է այն։ Հաջորդ մենամարտին հուսամ  ամեն ինչ ճիշտ և գծած կլինի ու հաղթանակը մերը կլինի»։ 

75 կգ քաշայի Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց գերմանացի Քևին Շումանից։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը։

Հայաստանի ազգային հավաքականը։ 

1132