Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանը մրցումային 5-րդ օրն ունի 9 մասնակից՝ 48 կգ, 51 կգ, 57 կգ, 63․5 կգ, 67 կգ, 86 կգ և 92 կգ քաշային կարգերում։ 

Ցերեկային մրցահերթում պայքարի մեջ  կմտնի Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), որը իր առաջին մենամարտում ուժերը կչափի Իսպանիայից Մարտին Մոլինա Սալվադորի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) երկրորդ մրցակիցը չեխ Նովակ Պետրն է:

Քառորդ եզրափակիչում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նրա մրցակիցը Խորվաթիայից Լուկա Պլանտիչն է:

Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը: Նրա հետ ուժերը կչափի վրացի Սախիլ Ալակվերդովին: Եվ աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանի երկրորդ մրցակիցը ընթացիկ առաջնությունում իսպանացի Այուբ Ղադֆան է:

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի  բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը  Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի  Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

Երկրորդ մրցաշրջանում ռինգ դուրս եկավ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և վստահ հաղթանակ տարավ  Սլովակիայի ներկայացուցչի՝ Դավիթ Միքալեկի նկատմամբ։ 

86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ տոնեց բուլղար Քրիստիան Ստեֆանով Դմիտրովի նկատմամբ։

75 կգ քաշայի Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց գերմանացի Քևին Շումանից։ 

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային փուլում պարտվեց հունգար Ռոլանդ Վերեշին։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Լուսանկարներ՝ օր երրորդ։

Լուսանկարներ՝ օր չորորդ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա հայ մարզիկների մրցելույթների ամփոփումը։

Հայաստանի ազգային հավաքականը։ 

1160