ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու մասին փաստաբանների բողոքը մերժեց։

Նշենք, որ փաստաբանները համաձայն չեն այն հիմքերի հետ, ըստ որոնց՝ Չալաբյանը կալանավորված է։ Ըստ փաստաբանների՝ առանց ապացույցի եւ քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով է նրան մեղադրանք առաջադրվել։ Փաստաբանների կարծիքով՝ Չալաբյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Հիշեցնենք, որ լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ լսվում է, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի, Լիլիթ Սարգսյանի եւ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ քննարկվում է ուսանողներիների՝ կազմակերպված ակցիաներին ներգրավելու հարցը։ Ըստ նախաքննության՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 միլիոն դրամ գումար: Փաստաբանները, սակայն, պնդում են, այդ ձայնագրությունն ակնհայտ մոնտաժված է։

1029