Հունիսի 19-ին՝ ժամը 03:40–ի սահմաններում Արցախի փողոցի 24/54 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Ջ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլետը և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Դավիթ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Արթուր Ջ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրաչ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը  օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, 1-ին վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, որոնք իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ բժշկական արկղը և այնտեղ գտնվող պարագաներով օգնություն են ցուցաբերել վիրավորներին ու այդ պահին նշված վայրով  անցնելիս է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիկ ծառայության ինտերվենցիոն սրտաբան Շահեն Տոռոզյանը, որը նախ դադարեցրել է ծայրահեղ  ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկի պարանոցի արյունահոսությունը, ապա անհրաժեշտ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել և օպերատիվորեն  ժամանած շտապօգնության բժիշկների  ուղեկցությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: 

679