Գողացել են Տիկնիկային թատրոնի մուտքի զանգն ու Խնկո Ապոր գրադարանի բրոնզաձույլ գրքերից մեկը

Գողացել են Երեւանի Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։ Այս մասին գրառում է կատարել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է, որ դիմել են ոստիկանություն:
«Մենք այսօր ենք հայտնաբերել, որ չկա, բայց գուցե շուտ են տարել, քանի որ շաբաթ-կիրակի թատրոնը չէր աշխատում: Մուտքի մոտ էր այդ զանգը կախած, երեխաներին շատ էր ուրախացնում: Բրոնզաձույլ մաքուր եկեղեցական զանգ էր»,- ասել է նա:
Բաբայանը նաեւ հայտնել է, որ այսօր ոստիկանություն դիմելուց հետո պարզվել է, որ գողացել են նաեւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի բրոնզաձույլ գրքերից մեկը. «Ենթադրաբար նույն մարդիկ են եղել եւ նույն ժամին: Սրբությունների պակաս...»:
22 Հունիս, 2022 01:13
1242
Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնին
27 Օգոստոս, 2024 15:46
Տիկնիկային թատրոնի շենքի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է. փրկարարներն ապամոնտաժել են այն
30 Հունիս, 2023 14:25
Մահացել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը
26 Ապրիլ, 2023 04:03
Մուշեղ Բաբայանն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
17 Ապրիլ, 2025 17:25
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ, ձերբակալված են իր հետ գտնվող երկու անձինք. ՆԳՆ խոսնակ
10 Հունվար, 2025 18:36
Հայկ Բաբայանը 30 միլիոն բնակվարձ չի ստացել
21 Նոյեմբեր, 2024 18:06