Կորոնավիրուսի  պատճառով,  եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաները պաշտոնական միջոցառումներն անցկացրել են հեռավար ձևաչափով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Նման վիճակ էր նաև սուսերամարտի եվրոպական ֆեդերացիայում: Եվ ահա, ինչպես ասում են,  վերջապես սառույցը կոտրվել է,  և Անթալիայում տեղի է ունեցել եվրոպական ֆեդերացիայի արտահերթ համաժողովը:

Մասնակիցների թվում է եղել նաև ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր սուսերակիր Արմեն Գրիգորյանը: 

Նա զրույցի ժամանակ ասաց, որ զեկուցումով հանդես է եկել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յացեկ Սլուպսկին: Պաշտոնյան տեղեկացրել է, որ հայտնի պատճառներով ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի  Ստանիսլավ  Պոզդնյակովը հրաժարական է տվել, և ինքն է հանդիսանում ժամանակավոր պաշտոնակատարը:

Համաժողովում հարց է բարձրացվել մրցումներում Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության մասին: Քվեարկությամբ  որոշվել է  (24 կողմ , 17 դեմ)՝ մասնակցության օգտին:

1165