Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ազգային ժողովի նախագահի նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել: Ոչ ոք պատասխանատվության չէր ենթարկվել: Մի շարք «ընդդիմադիրներ» անթաքույց ծրագրում էին Վարչապետին ֆիզիկապես ոչնչացնել: Հանցագործներին անհրաժեշտ պաշտպանության տակ առնելու համար, երկրի համար ճակատագրական այդ պահին Վարդազարյանը դիմում է դատավորներին հետևյալ կոչով.

«Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ:

Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը:

Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Հայհոյանքը նույնիսկ ափսոս է սրան:

1078