Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

«ԲԴԽ-ն որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել ու դադարեցնել լիազորությունները», - հայտարարեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Որոշմանը դեմ է եղել միայն դատավոր Անի Մխիթարյանը. նա ունի հատուկ կարծիք։

Որոշումը, ի դեպ, ընդունվել է հունիսի 16-ին, սակայն այսօր է հրապարակվում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։

Մանրամասները քիչ անց` տեսանյութում

2020