«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչը հեռացել է

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» ղեկն ստանձնել էր 2021 թվականի մարտից։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում էլ «Ուրարտուն» հասել էր Հայաստանի գավաթի եզրափակիչ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում 36-ամյա մասնագետին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:
24 Հունիս, 2022 14:26
273
Փյունիկ - Սևան խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց (լուսանկարներ)
24 Սեպտեմբեր, 2021 12:13
«Ուրարտուն» ոչ-ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ
10 Մարտ, 2022 10:18
«Ուրարտուն» դուրս եկավ Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ
22 Նոյեմբեր, 2021 10:12
«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին
18 Նոյեմբեր, 2021 14:32